Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ
Մեր հյուրն են համալսարանի նոր աշխատակցուհիները
Նրանց հետ մեր առաջին հարցազրույցը նպատակ ունի ներկայացնել վերջիններիս` շնորհավորելով նրանց կանանց միջազգային օրվա առիթով:
- Դուք բժշկական համալսարան եք եկել վերջերս, մի քանի խոսքով ներկայացրեք այն բնագավառը, որը ղեկավարում եք:
- Դժվար չէ՞ պատասխանատու աշխատանքի համատեղումը ընտանեկան գործերին:
- Ինչպիսի՞ն կցանկանայիք լիներ մեր երկիրը և նրա երիտասարդ սերունդը: Կնոջ տեսանկյունով գնահատեցեք մեր երկրի և նրա աճող սերնդի ապագան:
- Ի՞նչն է ձեր կարծիքով հայ կնոջը տարբերակում մյուս ազգերի կանանցից:
ԳԱԼԻՆԱ ՎԱՐԴԱՆԻ ԴԱԲԱԵՎԱ
հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի ուսումնական բաժնի պետ
- Ես ոչ թե վերջերս եկել եմ, այլ վերջերս վերադարձել եմ իմ, այսպես ասած,«հայրական տունը», չէ՞ որ ավարտել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը և աշխատել եմ ասիստենտ օնկոլոիգայի ամբիոնում:
Հետբուհական մասնագիտական և շարունակական կրթության ուսումնական բաժինը կազմակերպում և ապահովում է Հայաստանում բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողների հետբուհական մասնագիտական և շարունակական կրթությունն առողջապահության ոլորտում: - Իհարկե դժվար է, բայց պետք չէ վախենալ դժվարություններից: Աշխատանքը և ընտանիքը չպետք է մրցեն և խանգարեն մեկը մյուսին: Ամեն մեկը իր տեղը ունի և պետք է գտնել այն ոսկի միջինը, որի առկայության դեպքում չեն տուժի ո´չ աշխատանքը, ո´չ ընտանիքը:
- Ուզում եմ ապրել հզոր երկրում: Չեմ ուզում տարանջատել երիտասարդներին ընդհանուր ազգից: Եթե հարևան որոշ ազգերին կարելի է բնորոշել որպես «տաշի-տուշի-խաշի-լավաշի», ապա հայ ազգը միշտ եղել է ստեղծող: Դեռևս ռուս թագավոր Պետրոս Առաջինը` շատ լավ հասկանալով դա, իր հրամանագրում հատուկ շեշտել էր, որ հայերին պետք է օգնել և ամեն ինչով աջակցել:
Հայ ազգը նման է խաղողի ճյուղի, այն կարելի է ծռել, բայց դժար է կոտրել: Պահ է գալիս, երբ ճյուղը նորից շիվ է տալիս, բարձրանում է և ծաղկում: Շատ հնադարյան ազգեր բնաջնջվել են երկրի երեսից` չդիմանալով բախտի հարվածներին, իսկ հայ ազգը միշտ եղել է և կլինի`շնորհիվ իր սերունդների: - Զոհաբերությունը, անձնազոհությունը: Որ ազգի կինը կերգի օրորոցայինը, ասելով.«Զարթնիր, լաո…» և օրորոցից «կուղարկի» երեխային կռվի հայրենիքը պաշտպանելու:
հանրային առողջության ֆակուլտետի դեկան, դոցենտ
- Ես ներկայացնում եմ հանրային առողջության բնագավառը, որը մեր համալսարանում նոր է: Ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին և պատրաստում է մագիստրոսներ հանրային առողջության ոլորտում: Հանրային առողջության մասնագետները աշխատում են հանրային առողջության կազմակերպման և կառավարման, ինչպես նաև հիգիենայի և համաճարակաբանության ոլորտներում, առողջապահության նախարարության, քաղաքապետարանների, մարզպետարանների, մասնավոր և պետական բուժհաստատությունների ղեկավար օղակներում, պետական հակահամաճարակային տեսչության կենտրոններում, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպություններում` որպես առողջապահական տարբեր ծրագրերի ղեկավարներ, համակարգողներ և այլն: Մագիստրատուրայում կրթության տևողությունը 2 տարի է, որի ընթացքում մագիստրոսը ստանում է բազմակողմանի գիտելիքներ հանրային առողջության բնագավառում: Հանրային առողջության մագիստրոսական ծրագիրը կազմված է Հանրային առողջության դպրոցների միության (Association of Schools of Public Health (ASPH)) կողմից առաջարկված ծրագրի հիման վրա: Ես ինքս հանդիսանում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի շրջանավարտ և աշխատել եմ այդ ոլորտում որպես տարբեր առողջապահական ծրագրերի համակարգող և ղեկավար:
- Գտնում եմ, որ ժամանակը ճիշտ տնօրինելու դեպքում հնարավոր է համատեղել աշխատանքը և ընտանեկան գործերը: Փորձը ցույց է տալիս, որ կինը հաջողությամբ կարողանում է իրականացնել տարբեր աշխատանքներ` չնայած մեծ ծանրաբեռնվածությանը:
- Ինչպես ցանկացած հայ, ես կուզենայի տեսնել մեր երկիրը ուժեղ և բարգավաճող: Ես կարծում եմ, որ Հայաստանի նման երկրի ապագան կրթված երիտասարդությունն է: Հայաստանը ունի սահմանափակ բնական և էներգետիկ ռեսուրսներ, և մենք այսօր արժեվորում ենք որակյալ կրթությունը, որովհետև վաղվա օրը կրթված երիտասարդությանն է:
- Հայ կնոջ համար առաջին տեղում միշտ իր ընտանիքն է: Հայ կանայք առանձնանում են իրենց առանձնահատուկ նվիրումով` մտերիմներին, բարեկամներին: Միաժամանակ հայ կանայք, մնալով միշտ կանացի, կարողանում են հասնել մեծ հաջողությունների նաև իրենց մասնագիտական բնագավառում: Իմ կարծիքով համատեղելու այդ յուրօրինակ շնորհքը մեզ տարբերակում է այլ ազգերի կանանցից:
ուսումնամեթոդական վարչության պետ
- Շուտով կլրանա մեկ տարին, որ աշխատում եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որպես ուսումնական բաժնի պետ: Համալսարանն ինձ համար հարազատ բնագավառ է, քանի որ այս բուհի շրջանավարտ եմ: Սիրում եմ իմ աշխատանքը, հաճույքով եմ կատարում իմ աշխատանքային պարտականությունները: Պետք է նշեմ, որ ուսումնական բաժինը բավականին մեծ աշխատանքային իրավասություններ ունի: Ամբողջ ուսումնական տարվա կտրվածքով բաժինն աշխատում է ծանրաբեռնված:
Ուսումնական բաժինը վերջերս վերանվանվեց ուսումնամեթոդական վարչության, իր մեջ ներառելով պրակտիկայի բաժինը: Վարչության գործառույթներն այնքան շատ են, որ փոքրիկ հոդվածի սահմաններում համարյա անհնար է ներկայացնել: Կցանկանայի նշել, որ բաժինը աշխատում է կարգապահորեն և համակարգված` շնորհիվ բաժնի լավագույն աշխատակիցների, որոնք մշտապես պահպանում են իրենց բարի փոխհարաբերությունները միմյանց և համալսարանի աշխատակիցների հանդեպ: - Կարող եմ վստահորեն ասել, որ իմ աշխատանքի համատեղումը ընտանեկան գործերին զուգահեռ դժվարություններ չի ստեղծում, քանի որ առողջապահության կազմակերպման բնագավառում աշխատում եմ երկար տարիներ` սկսած 1996-ից: Ընտանիքս շատ ըմբռնումով է մոտենում իմ պատասխանատու աշխատանքին:
- Սիրելով իմ հայրենիքը` ցանկանում եմ, որ հայ ժողովուրդը հնարավորինս չափով անհոգ ապրի, աճող սերնդին տեսնենք առողջ, անսպառ էներգիայով լեցուն, և նրանց թող միշտ բարի և արժեքավոր լիցքեր հաղորդվեն:
Մեր համալսարանի շրջանավարտներին, որպես բժշկական հանրության ներկայացուցիչներ, ցանկանում եմ բազում մասնագիտական հմտություններ և կարողություններ, հաջողություններ, հայրենանվեր, բեղմնավոր, գիտական և պրակտիկ գործունեություն իրենց ընտրած բնագավառում: Եվ յուրաքանչյուրիս երկնակամարում թող միշտ խաղաղություն լինի: - Դժվար է տարբերակում մտցնել հայ կնոջ և մյուս ազգերի կանանց միջև: Ինչո՞ւ: Որովհետև բնության կողմից ստեղծված «կին» հասկացությունն իր մեջ ներառում է մի շարք ընդհանրական հատկանիշներ, որոնք բնորոշ են բոլոր կանանց` հեզություն, քնքշություն, բարություն, որը ես պարտադիր եմ համարում բոլոր կանանց բնավորության գծերում: Բոլոր ազգերի հետ դժվարանում եմ համեմատել, քանի որ յուրաքանչյուր ազգ ունի իր ավանդական սովորույթները: Ինչ վերաբերում է հայ կնոջը, ապա կարող եմ ասել, որ նրան առաջին հերթին տրված է ընտանիքին նվիրված լինելու և համբերատար զգացումով ապրելու հատկանիշը:
Բոլոր կանանց կյանքում էլ լինում են դժվար պահեր, ինձ թվում է, հարկավոր է պարզապես դրանք հաղթահարել, եթե թիկունքիդ կանգնած է ամուր ընտանիք:
Մարտի 8-ի կապակցությամբ հայ կանանց ցանկանում եմ մշտապես լինել երջանիկ, առողջ, գեղեցիկ և սիրելի:
Իսկ մեր փոքրիկ հարցազրույցը ուզում եմ ավարտել Պարույր Սևակի տողերով.
Հավետ օրհնյալ լինի քո անունը,
Որ հնչում է մերթ «Կին» ու մերթ էլ «Սեր» …
կադրերի բաժնի պետ
- ԵՊԲՀ ռեկտոր պարոն Դերենիկ Հրանտի Դումանյանի կողմից ինձ է վստահվել ղեկավարել մի ստորաբաժանում, որը կարծում եմ յուրաքանչյուր կազմակերպության ամենապատասխանատու և առանցքային ստորաբաժանումներից մեկն է, որտեղ պահանջվում է Աշխատանքային օրենսգրքի, ինչպես նաև կրթական և առողջապահության համակարգի իրավական դաշտի անհրաժեշտ իմացություն, աշխատանքային գործունեության ընթացքում անհրաժեշտ զգոնություն, ինչու չէ` նաև գաղտնապահություն: Այո, ես վերջերս եմ եկել բժշկական համալսարան, բայց բնագավառը, որում աշխատում եմ, նոր չէ ինձ համար: Երկար տարիներ աշխատել եմ ՀՀ առողջապահության նախարարության կրթության, գիտության և անձնակազմի կառավարման վարչությունում: Հետևաբար բավականին ծանոթ եմ ինչպես համակարգին, այնպես էլ մարդկանց, որոնց հետ այժմ աշխատում եմ: Չնայած դրան ավելի խորքային հարցերի քննարկման, ինչու չէ` նաև հղկման և նոր ժամանակաշրջանին համաքայլ` հարցերի ուսումնասիրության և լուծման համար դեռևս, կարծում եմ, ժամանակ է անհրաժեշտ:
- Չէի ասի, որ հեշտ է համատեղել անձնական կյանքն ու պատասխանատու աշխատանքը, բայց կարծում եմ, եթե մի աշխատանք հաճույքով ես անում, դա արդեն գործի մեծ մասն է: Իմ կարծիքով ամեն գործի հաջողության գրավականը դրա մեջ անսահման սեր դնելն է, լինի դա պատասխանատու պաշտոն թե ընտանիքում սիրելի մարդկանց համար կերակուր պատրաստելը: Դեռ ամուսնացած չեմ, բայց կարծում եմ` ամուսնանալուց հետո էլ նույն բանաձևով աշխատելը շահավետ կլինի թե´ աշխատանքիս և թե´ ընտանիքիս համար:
- Երկիրը փոփոխությունների հետաքրքիր շրջան է ապրում: Շատ բան է փոխվում մարդկանց մտածելակերպի և գործելակերպի մեջ: Փորձում ենք համաշխարհային ստանդարտներին համապատասխան դառնալ, բայց կարծում եմ` այդ ճանապարհին ճիշտ կլիներ նաև պահել մեր այն արժեքները, որոնք դարերից են գալիս: Համաշխարհային փորձն է ցույց տալիս, որ այն, ինչ փորձությունների միջով պահել պահպանել ենք` ավելի գնահատելի է, քան որոշ նորամուծություններ: Ճիշտ է, հիմա շատ են «քարկոծում» մեր երիտասարդ սերնդին` թե´ օտարամոլության, թե´ կրթվածության ցածր մակարդակ ունենալու մեջ: Բայց միևնույն ժամանակ կան շատ խելացի, լավ երիտասարդներ, կրթված, երբեմն զարմանում ես, թե որքան զարգացած ու տաղանդավոր ապագա բժիշկներ ու ճարտարապետներ, ծրագրավորողներ ու գիտնականներ ունենք:
Բայց, ավաղ, կարծում եմ, որ շատ շատերը դրսում ավելի մեծ հաջողության և գնահատականի են արժանանում, քան մեզ մոտ:Որպես կին` կարծում եմ, որ լավ կլիներ մեր ունեցածը մեզ մնար:Որեմն եկեք մեր ամբողջ ներուժը գործադրենք, որ մեր տաղանդավոր երիտասարդները իրենց այս երկրի իսկական տերը զգան և օտար ափերում չփնտրեն իրենց արժանի գնահատականը: - Հայ կինը միշտ էլ լավագույն արժանիքներ է դրսևորել բոլոր ժամանակներում, դրսևորելով և´ տոկունություն, և´մեծագույն կամքի ուժ: Իսկ հայ կնոջ ամենակարևոր արժանիքը, կարծում եմ` ընտանիքի նկատմամբ անսահման սերն ու անձնազոհ նվիրվածությունն է, ինչպես նաև` հավատը երբեք չկորցնելու յուրահատուկ կարողությունը:
Վերջում, օգտվելով առիթից, թույլ տվեք շնորհավորել ինչպես ԵՊԲՀ-ի, այնպես էլ բոլոր հայ կանաց` մարտի 8-ի կապակցությամբ: Ամենակարևորը եղեք առողջ, և բոլորի աչքերը միշտ թող փայլեն կանացի մեծ երջանկությունից:
Կարդացեք նաև
Մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը հայ երիտասարդները կրթություն էին ստանում Ռուսաստանի և Եվրոպայի համալսարաններում...
Փետրվարի 29-ը հազվադեպ հանդիպող հիվանդությունների միջազգային օրն էր: Այդ օրվա առիթով կազմակերպված հեռուստակամուրջին մասնակցած Մոսկվայի, Կիևի, Քիշնևի, Աստանայի...
«Համալսարանի ռեկտորատում օրերս քննարկման առակա դարձան ձմեռային քննաշրջանի արդյունքների ամփոփումը, ակադեմիական անբավարար առաջադիմությամբ ուսանողների հեռացման և 2011-12 ուստարվա երկրորդ...
ՀՀ սփյուռքի նախարարությունը, հանձինս Ձեզ, շնորհակալություն է հայտնում համալսարանի աշխատակիցներին, մասնավորապես` Ձեր մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանին...
Երևանի պետական բժշկական համալսարանը կարևորում է կրթական ծրագրերի համապատասխանեցումը միջազգային պահանջներին և մոտեցումներին, որը կնպաստի միջազգային կապերի ընդլայնմանը, եվրոպական...
Լավ մասնագետը ցանկացած ոլորտում է հարգի: Սակայն մասնագետներ կան, որոնց սխալների կամ անգամ թերացումների հետ պարզապես անհնար է համակերպվել: Հանրությունն այս առումով առավել խստապահանջ է բժիշկների հանդեպ...
Շարունակում ենք ներկայացնել խորհրդարանի նախագահներին։ 2004-2007 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր...
Օրերս միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն առաջարկեց «ԱՊԱԳԱ ԲԺՇԿԻ» էջերում հարցազրույցի հրավիրել նրանց, ովքեր մեկնում են արտերկրի այն կլինիկաները և համալսարանները, ում հետ մեր համալսարանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն